Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               

Ռուսաստանը Հայաստանից արտահանում է կապիտալը

Ռուսաստանը Հայաստանից արտահանում է կապիտալը
03.04.2018 | 11:57

«Ժողովուրդը» գրում է. «2017-ին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները տխուր պատկեր են բացահայտում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2017-ի հունվար-դեկտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 93 մլրդ 43,9 մլն դրամ (193,8 մլն դոլար), նախորդ տարվա 62 մլրդ 679,3 մլն դրամի (130,5 մլն դոլարի) փոխարեն: Հիմնական ներդրումները՝ 107,8 մլն դրամ, եկել են օֆշորային Ջերսի կղզուց և ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ: Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր ՌԴ-ն ՀՀ-ից շարունակել է արտահանել կապիտալը. ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է 12 մլրդ դրամ: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր իր «դմփոց-ռեֆորմների» արդյունքում 2017-ին 450-480 մլն դոլարի ներդրում, որի կեսն անգամ չի ապահովվել»:

Դիտվել է՝ 2466

Մեկնաբանություններ